-
15.09.2014|
19:56
Հայաստանում իշխանափոխության համար պահանջարկ չկա: Այս մասին ասել է ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Վերջինս նաև ասել է, թե իշխանափոխություն իրականացվում է ծայրահեղ դեպքում, երբ, ասենք, համատարած դժգոհություններ են:
-
15.09.2014|
14:01
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Ռուսաստանի շատ շրջաններում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
-
12.09.2014|
15:00
«Չինաստանը լուրջ հաջողությունների է հասել և շատ խիստ է պայքարում կոռուպցիայի դեմ: Մենք սովորելու շատ բան ունենք և, վստահեցնում եմ, անպայման սովորելու ենք: Իշխանական համակարգի կոռուպցիան տնտեսության և երկրի զարգացման ամենածանր խոչընդոտն է», -ասել է Չինաստանից օրերս վերադարձած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկվա իր հարցազրույցում:
-
12.09.2014|
14:32
ԱԺ աշնանային նստաշրջանին ներկայացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով սահմանադրության փոփոխությունների մասին, հիշեց, թե ժամանակին ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչները, մասնավորապես՝ Դավիթ Հարությունյանը, ինչպես էին ելույթներ ունենում և հայտարարում, որ չի կարելի փոխել կառավարման համակարգը:
-
12.09.2014|
14:24
ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին ճեպազրույցների առանցքային թեման սահմանադրության փոփոխություններն էին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը:
-
12.09.2014|
14:01
Ոչիշխանական կուսակցություններից շատերը մեկ տարի առաջ առաջարկում ու պահանջում էին իշխանություններից, որ իշխանությունը հաստատի սահմանադրական բարեփոխումներ, նաև իրենց օրակարգում է սահմանադրական բարեփոխումների հարցը՝ հիշեցրել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամների այն մտահոգությանը, թե սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրման վտանգ են պարունակում:
-
12.09.2014|
11:16
Սեպտեմբերի 1-ից հասարակական կազմակերպությունների համար հայտարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող հերթական դրամաշնորհային մրցույթը՝ 21 անվանակարգում: Անվանակարգերը բազմոլորտ են՝ ծխելու դեմ պայքար, բնապահպանություն, վերարտադրողական առողջություն, գյուղական համայնքների խնդիրներ, մերօրյա հերոսների փառաբանում, Ցեղասպանության հարյուրերորդ տարելից:
-
09.09.2014|
22:08
Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել են “Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ստեփան Մարգարյանը, Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը:
-
09.09.2014|
17:37
Քառյակը դեռևս քառյակ է՝ ի հեճուկս այն լրագրողների, ովքեր մի սենսացիոն բան են փնտրում ներքաղաքական ձանձրույթի ու գորշության մեջ:
-
09.09.2014|
17:05
Այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե չէ՞ր կարող ՀՅԴ-ն գնալ զիջումների սահմանադրական փոփոխությունների հարցում և միանալ քառյակի իր երեք գործընկերներին ճիշտ այնպես, ինչպես նրանք են գնացել զիջումների և դիմել ՍԴ: